Բացահայտվել է թմրամիջոցների իրացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպության գործունեությունը
ՀՀ Քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպության կողմից իրականացված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր։ Գործով մեղադրյալը հայտնաբերվել է ՌԴ-ում, տեղափոխվել Հայաստան, իսկ քրեական վարույթը ուղարկվել է դատախազին։

ՀՀ Քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր, այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քննության տվյալներով՝ Գ.Ա.-ն և կազմակերպության մյուս անդամները 2020 թվականից զբաղվել են թմրամիջոցների մաքսանենգությամբ և իրացմամբ՝ դրանք վաճառելով ինչպես առձեռն, այնպես էլ համացանցի միջոցով՝ թաքստոցների համակարգով։
Գ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ընտրվել է կալանք և հայտարարվել հետախուզում։ Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է ՌԴ-ում, ապա տեղափոխվել Հայաստան։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։