Բացահայտվել է ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը
Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել և ձերբակալվել են։

Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում բացահայտվել է դաժան սպանություն․ 25 և 20 տարեկան եղբայրները կենցաղային վիճաբանության ժամանակ սպանել են 56-ամյա մորը, իսկ դին թաքցրել կիսակառույց շինության հողաշերտի տակ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչությունում հաղորդում էր ստացվել 1970 թ․ ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ դեռևս սույն թվականի մարտ ամսին տանը ծագած վիճաբանության ընթացքում որդիները գրտնակի հարվածով սպանել են մորը։ Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով նրանք դիակը տեղափոխել են հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաղել հողի տակ։
Հուլիսի 22-ին եղբայրները հայտնաբերվել և ձերբակալվել են։ Ոստիկանությունում նրանցից մեկը տվել է խոստովանական ցուցմունք։ Երիտասարդների մատնանշած վայրում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել է 56-ամյա կնոջ դին։
Ձերբակալված երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին։ Նրանք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ)։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։