Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
12 մայիսի 2026 • 09:41

Բարգավաճ և զարգացած պետություն հնարավոր չէ կառուցել առանց մշակույթի պահպանման Ծառուկյան

Միավորել բոլոր ոլորտների լավագույն մասնագետների ուժերը՝ Հայաստանում և սփյուռքում, անկախ՝ քաղաքական և անձնական համակրանքներից:

Բարգավաճ և զարգացած պետություն հնարավոր չէ կառուցել առանց մշակույթի պահպանման Ծառուկյան

Այսօր հրապարակվել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում մշակութային ոլորտի հիմնական դրույթները, որոնք միտված են մշակութային կյանքի ակտիվացմանը, ազգային ժառանգության պահպանմանը և ստեղծագործական ազատ միջավայրի ձևավորմանը։ Այս մասին սոցցացնի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա նշել է. «Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է։ Բարգավաճ և զարգացած պետություն հնարավոր չէ կառուցել առանց մշակույթի պահպանման, զարգացման և սերունդներին փոխանցելու հստակ քաղաքականության։

Ստորև առանձնացրել եմ մի քանի հիմնական դրույթներ՝

1.    Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին՝ խթանելով արվեստը, անհատի ստեղծականությունը, բայց հանդես գա ոչ թե որպես «ֆեոդալ», որին այդ «դաշտը պատկանում է», կամ էլ որպես չոր վերահսկող, այլ՝ որպես հոգատար գործընկեր, որի համար կարևոր է արդյունքը (այդ թվում՝ հեռահար), և արվեստի ու ստեղծականության դաշտը պիտի ազատ պահի թե´ ուղիղ ոտնձգություններից, և թե´ բյուրոկրատացման, լճացման վտանգից։

2.    Միավորել բոլոր ոլորտների լավագույն մասնագետների ուժերը՝ Հայաստանում և սփյուռքում, անկախ՝ քաղաքական և անձնական համակրանքներից: Ստեղծել մշակութային ժառանգության պահպանման արդյունավետ, կենսունակ համակարգ։ Մենք բոլորս մեր մշակութային ժառանգության պահապաններն ենք.

3.    Հնագույն հարստությունների պահպանման գործում պետության ամենամեծ գործընկերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով, իր փորձով, իր հեղինակությամբ»։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։