Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
26 մայիսի 2026 • 08:20

Բաքվում սկսվել է 15 հայ անձանց գործով վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում սկսվել է առաջին ատյանի դատավճիռների դեմ բողոքների քննությունը՝ 15 հայ անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների գործով։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ գործը վերաբերում է ծանր մեղադրանքների և նախորդ դատավճիռներով նշանակված երկարատև ազատազրկման որոշումների բողոքարկմանը։

Բաքվում սկսվել է 15 հայ անձանց գործով վերաքննիչ բողոքների քննությունը

 Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր սկսվել է առաջին ատյանի դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը՝ կապված 15 հայ անձանց գործով, որոնց թվում են նաև Արցախի նախկին ղեկավարներ։

Գործը քննում է դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ գործող կազմը։ Նշվում է, որ վերաքննիչ բողոքները ներկայացվել են հանրային պաշտպանների կողմից։

Բաքվի զինվորական դատարանը փետրվարին տվյալ անձանց նկատմամբ կայացրել էր ցմահ կամ երկարատև ազատազրկման դատավճիռներ՝ նրանց մեղադրելով մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ահաբեկչության և իշխանության բռնի զավթման վերաբերյալ։

Ըստ նույն աղբյուրների՝ վերաքննիչ բողոքի գործը ընդունվել է վարույթ, և քննությունը շարունակվում է Բաքվի վերաքննիչ դատարանում։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։