Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակվել է քննել հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության բողոքները
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակում է քննել Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքները:
Բաքվի ռազմական դատարանը նրանց դատապարտել է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով կատարված ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և բազմաթիվ այլ հանցագործությունների համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես հաղորդում է Report-ը, դատական նիստում քրեական գործով վերաքննիչ բողոքարկման գործընթացին մասնակցող յուրաքանչյուր անձի տրամադրվել են թարգմանիչներ ՝ հայերեն և ռուսերեն, ինչպես նաև պաշտպաններ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։