Բաքվում այսօր շարունակվել է դատական նիստը
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 14-ին։

Հուլիսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննարկել Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց բողոքները։
Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝նախ խոսքը տրվել է Արկադի Ղուկասյանին, ով իր ելույթը սկսել էր նախորդ դատական նիստում: Շարունակելով իր խոսքը՝ նա նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում:
Այնուհետև Բակո Սահակյանի պաշտպանը դատարանից խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։ Մյուս պաշտպանն էլ դատարանին խնդրել է չեղյալ համարել 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը, արդարացնել իր պաշտպանյալին և բավարարել վերաքննիչ բողոքը։ Իր ցուցմունքում Բակո Սահակյանը նույնպես չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 14-ին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։