Հասարակություն
26 օգոստոսի 2026 • 16:16
Բաքվի սլավոնական համալսարանում նախատեսվում է ներդնել հայոց լեզվի ուսուցում
2025 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ Հայաստանի երեք դպրոցներում դասավանդվում է ադրբեջաներեն։

Բաքվի սլավոնական համալսարանում (ԲՍՀ) նախատեսվում է սկսել հայոց լեզվի դասավանդում։ Համապատասխան որոշումն ընդունվել է բուհի գիտական խորհրդի կողմից, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեին։
Բուհի ներկայացուցչի փոխանցմամբ՝ հայոց լեզվի ուսումնասիրությունը նախատեսված է առաջիկա տարիներին, սակայն դասընթացների մեկնարկի հստակ ժամկետներ առայժմ չեն նշվում։ Ավելի վերաբերյալ համալսարանի ռեկտոր Անար Նագիևը հայտնել էր, որ ուսուցումը մտադիր են սկսել 2026-2027 ուսումնական տարվանից։
2025 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ Հայաստանի երեք դպրոցներում դասավանդվում է ադրբեջաներեն։
Նախարարի խոսքով՝ դա իրականացվում է 2021 թվականին հաստատված տարածաշրջանային լեզուների ուսուցման խրախուսման ծրագրի շրջանակում, որին այն ժամանակ միացել էր շուրջ 30 դպրոց։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։