Բաքվի մետրոյից ուղևորների տարհանում են
Նախնական տվյալներով՝ այսօր ժամը մոտ 12:10-ին «Ուլդուզ» և «Նարիման Նարիմանով» կայարանների միջև հատվածում բարձր լարման մատակարարման ժամանակ անսարքություն է առաջացել կոնտակտային ռելսում։

Բաքվի մետրոյի բոլոր կայարանների մուտքը ժամանակավորապես սահմանափակվել է՝ տեխնիկական անսարքության պատճառով։
Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են Բաքվի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ այսօր ժամը մոտ 12:10-ին «Ուլդուզ» և «Նարիման Նարիմանով» կայարանների միջև հատվածում բարձր լարման մատակարարման ժամանակ անսարքություն է առաջացել կոնտակտային ռելսում։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մետրոյի կայարաններում իրականացվում է ուղևորների տարհանում, իսկ «Նարիման Նարիմանով»–«Ահմեդլի» հատվածում գնացքների երթևեկությունը սահմանափակվել է։
Մամուլի ծառայությունից նաև նշել են, որ ուղևորների և աշխատակիցների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն տեխնիկական անսարքության պատճառով մետրոյի բոլոր կայարանների մուտքը ժամանակավորապես սահմանափակվել է։
«Ներկայում միջոցներ են ձեռնարկվում խնդիրը վերացնելու և լարման մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։ Լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի»,– հայտնել են Բաքվի մետրոպոլիտենից։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։