Քաղաքականություն
29 մայիսի 2026 • 07:38
ԱԺ նիստը չկայացավ 104 բացակայի պատճառով. ովքե՞ր են 3 «գերազանցիկները»
Հատկանշական է՝ այսօր նիստին գրանցված 3 պատգամավորներն էլ հաջորդ գումարման ԱԺ-ում չեն լինելու։

ՀՀ ԱԺ 8-րդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստն այսօր ևս չկայացավ քվորում չլինելու պատճառով։
Բացակա էին 104 պատգամավորներ, գրանցվել էին ընդամենը 3-ը՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, նախկին ՔՊ-ական, ներկայում անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ ԱԺ կանոնակարգ օրենքով քվորում ապահովվելու համար պետք է լինի առնվազն 54 պատգամավոր։
«Նախընտրական պայքարի այս փուլում պատգամավորներն իրենց բնակավայրերում քաղաքացիներին հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց հաշվետվություններն ու ակնկալելու վստահություն նոր կառավարության կազմման հարցում»,- ասաց Արշակյանը՝ հեռուստադիտողների համար մեկնաբանելով պատգամավորների բացակայությունը:
Հատկանշական է՝ այսօր նիստին գրանցված 3 պատգամավորներն էլ հաջորդ գումարման ԱԺ-ում չեն լինելու։
Հակոբ Արշակյանն արդեն հայտարարել է քաղաքականությունից հեռանալու և մասնավոր հատվածում գործունեություն ծավալելու մասին, իսկ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն իրենց ստեղծած կուսակցությունով ընտրություններին մասնակցող որևէ ուժի նախընտրական ցուցակում տեղ չստացան։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։