Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հանդես է եկել վերջին ելույթով
Պարոն Ռուբինյանին՝ իմ ընկերոջը, հաջողություն եմ մաղթում։ Թող ինքը լինի երկրորդ Ազգային ժողովի նախագահը, որը կայուն հինգ տարի կունենա Ազգային ժողովում․Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հանդես է եկել վերջին ելույթով՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին և ԱԺ աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։
«Պատմություն կերտեցինք միասին, և ես անկեղծ շատ հպարտ եմ։ Հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների միջով միասին ենք անցել»,- ասել է Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը մեծ կարևորություն է տվել նաև ԱԺ-ի միջազգային գործունեությունը՝ նշելով, որ համատեղ իրականացված այցերը, բանակցությունները և հանդիպումները պատմական նշանակություն են ունեցել։ Եվ չնայած անցած տարները լի են եղել դժվարություններով, սակայն կուսակիցների նկատմամբ հավատն եղել է անսասան։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին և հաջողություն է մաղթել ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին:
«Պարոն Ռուբինյանին՝ իմ ընկերոջը, հաջողություն եմ մաղթում։ Թող ինքը լինի երկրորդ Ազգային ժողովի նախագահը, որը կայուն հինգ տարի կունենա Ազգային ժողովում»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: