Հասարակություն
1 սեպտեմբերի 2026 • 13:26
Այսօրվանից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով
Փոփոխության նպատակն է առավել նպատակային գնահատել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։

Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ B կարգի մարդատար ավտոմեքենա վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։
D կամ T կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ D կարգի ավտոբուս վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։
Բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։
ՆԳՆ-ից հայտնում են նաև, որ քննական հարցաշարերում նոր հարցեր չեն ավելացվել․ կարգավորմամբ փոխվել է միայն դրանց խմբավորումը։ Նոր հարցեր ավելանալու դեպքում դրանք կհրապարակվեն և քննական թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր հետո։
Փոփոխության նպատակն է առավել նպատակային գնահատել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։