Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխա. Անդրեասյան
«Հուսով եմ, որ շուտով մենք «Վերջին զանգ» միջոցառումը չենք կապի ՆԳՆ-ի հետ»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Վաղը մեզ մոտ վերջին զանգ է, և մեր դպրոցներն իրենց շրջանավարտներին արդեն ճանապարհելու գործընթացը կսկսեն: Ուզում եմ նախապես շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին և նրանց հաջողություններ մաղթել: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխա, և իններորդ դասարանը՝ ավելի քան 39 հազար երեխա: Հուսով եմ, որ ինչպես ՆԳՆ-ի գործընկերների հետ ենք ակտիվ աշխատում, օրը կանցնի իսկապես տոնական, դրական տրամադրություններով և առանց որևէ միջադեպի»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
«Հուսով եմ, որ շուտով մենք «Վերջին զանգ» միջոցառումը չենք կապի ՆԳՆ-ի հետ»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։