Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
10 ապրիլի 2026 • 11:35

Այս մարդիկ օր առաջ պետք է վերադարձվեն․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին

Նա նշեց, որ շարունակվում է երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով, և սա օրակարգի առաջնային հարցն է։

Այս մարդիկ օր առաջ պետք է վերադարձվեն․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման համար կարևոր քայլ կլինի Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը։ Այս մասին այսօր Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց՝ երկու երկրների միջև հաստատված խաղաղությունը հետագա ինստիտուցիոնալացման կարիք ունի։ Թեպետ այն կա, և մենք դրա պտուղները վայելում ենք, մասնավորաբար՝ բեռների տարանցումը, երկկողմ առևտուրը, բայց նաև այս խաղաղությունը հոգատարության ու խնամքի կարիք ունի։
 
«Ցավոք սրտի, բոլոր հարցերը չէ, որ լուծված են։ Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է՝ այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն։ Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը միայն կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ շարունակվում է երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով, և սա օրակարգի առաջնային հարցն է։ Միրզոյանը հավելեց, որ այս հարցով Հայաստանը խոսում է նաև միջազգային գործընկերների հետ։
Էստոնիայի նախարար Մարգուս Ցահքնան հավելեց, որ խաղաղության հաստատումը հսկայական պատմական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել։
 
«Այս խաղաղության ընթացքն իրական է ու ընթացիկ է, սա հայ ժողովրդի համար ապագան է կերտում։ Այստեղ խաղաղությունը նախապայման է հաջորդիվ բոլոր քայլերի համար՝ բարգավաճման, տնտեսական զարգացման, հիմնաքարային ազատությունների»,- ասաց նա։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։