Այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան
Եթե նախորդ անգամ նրանք կեղծեցին, քողարկեցին իրենց իրական նպատակներն ու հետո կատարեցին Ադրբեջանի պահանջները, ապա այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չլիներ մեկ կարևոր հանգամանք. առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր։
Ինչո՞ւ է իրականում անիմաստ քննարկել ՔՊ-ի խոստումները։
Հիշե՛ք, թե ինչ էին խոստանում նրանք 2021 թվականի արտահերթ ընտրություններին։ Խոստանում էին Արցախի կարգավիճակ, «անջատում հանուն փրկության», «Հադրութի և Շուշիի դեօկուպացիա», խոստանում էին խաղաղություն և անվտանգություն ու ձեզնից խնդրում էին «պողպատե մանդատ» դա իրականացնելու համար։
Իսկ ի՞նչ արեցին իրականում. իրականացրին այն ամենը, ինչ պահանջում էր Ալիևը։ Հանձնեցին Արցախը, հանձնեցին մեր սուվերեն տարածքները, թշնամուն բերեցին մեր տներին մոտ։
Եթե նախորդ անգամ նրանք կեղծեցին, քողարկեցին իրենց իրական նպատակներն ու հետո կատարեցին Ադրբեջանի պահանջները, ապա այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում։ Այն ամենը, ինչ գրված է այս ծրագրում՝ սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև Եկեղեցու դեմ հարձակում և այսպես կոչված «միջանցքների» բացում, Ալիևի ու Էրդողանի երազանքն է, որն այսօր դրված է ձեր սեղանին՝ որպես «իշխանության ծրագիր»։ Իսկ աշխարհիկ պետության մեջ կուսակցական ծրագրով Կաթողիկոսին «հեռացնելու» կամ «տեղապահ ընտրելու» դրույթ գրելը ոչ միայն հակասահմանադրական է, այլև բնորոշ է բոլշևիկյան բռնապետություններին։
Ուստի, այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։