Այդ աշխատակիցը Կենտրոն վարչական շրջանում այլևս անելիք չունի. Ավինյանը բարկացել էր
Քաղաքապետն ասաց, թե նմանատիպ դեպքեր արձանագրելու դեպքում աշխատակիցներին պետք է խնդրել հեռանալ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն «Ակտիվ քաղաքացի» հարթակով դիմում է ներկայացրել Կենտրոն վարչական շրջանում ապօրինի գովազդի վերաբերյալ։ Իրեն պատասխանել են՝ խնդիրն արդեն վերացված է։
«Եվ մի քանի օր հետ այդ նույն գովազդը հայտնվել է նույն տեղում։ Կարծում եմ, որ կատարող աշխատակիցը վարչական շրջանում այլևս անելիք չունի։ Իրեն կարող ենք հրաժեշտ տալ»,-քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետն ասաց, թե նմանատիպ դեպքեր արձանագրելու դեպքում աշխատակիցներին պետք է խնդրել հեռանալ։
«Դեպքը կրկնվելու դեպքում աշխատակցի ղեկավարին դա կվերաբերի և այսպես շարունակ»,-նշեց Ավինյանը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։