Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
Տուժածը հոսպիտալացվել է։

Հուլիս 28-ին՝ ժամը 10։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի դիմաց ավտոմեքենան ընկել է Ողջի գետը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել գետում։
Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել գետից։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան
Հասարակություն28 հուլիսի 2026
Հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր արած տղամարդը
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Հասարակություն28 հուլիսի 2026
Ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
2023 թվականի հունիսից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով