Չորեքշաբթի, հուլիսի 29
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
6 հուլիսի 2026 • 16:28

Ավելի քան 21 մլն դոլարի խարդախություն և փողերի լվացում. Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, ինչպես նաև հափշտակված տրանսպորտային միջոցները:

Ավելի քան 21 մլն դոլարի խարդախություն և փողերի լվացում. Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման և հարկերից խուսափելու հերթական դեպքը: Ըստ քննության տվյալների՝ հանցավոր խումբը կեղծ փաստաթղթերի միջոցով հափշտակել է ընդհանուր առմամբ 21 միլիոն 72 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 միլիարդ 126 միլիոն դրամի գույք։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Գործի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հանցավոր սխեման գործել է 2022-2024 թվականների ընթացքում՝ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ։ Խմբի անդամները Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) գործող ընկերություններից ձեռք են բերել և Հայաստան ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք և այլ ապրանքներ։

Ներկրումները քողարկվել են տնտեսական գործունեության ձևական դրսևորումներով։ Այնուհետև խմբի անդամները կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերն ու պաշտոնական այլ փաստաթղթեր և հափշտակել նշված աստղաբաշխական գումարի արժողությամբ գույքը:

Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում իրականացվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ ջանքերով ավելի քան 70 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են կատարվել:

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, ինչպես նաև հափշտակված տրանսպորտային միջոցները:

Այս պահի դրությամբ հանցավոր խմբի կազմակերպիչ Գ.Ծ.-ն և ևս մեկ անդամ ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու նպատակով: Խմբի երրորդ անդամի նկատմամբ նույնպես կայացվել է ձերբակալման որոշում։ Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև