Քաղաքականություն
24 հուլիսի 2026 • 10:57
Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով․ Արտակ Զաքարյան
Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի պատմության մեջ, սպառազինության գնման ամենամեծ գործարքին

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի պատմության մեջ, սպառազինության գնման ամենամեծ գործարքին։ «Աքիլլեսի վահան» ծավալուն ծրագրի շրջանակում Աթենքը 3,5 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով, ձեռք կբերի ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։
Գործարքի շրջանակում նախատեսվում է գնել Barak MX ՀՕՊ համակարգը, որն արտադրվում է Israel Aerospace Industries ընկերության կողմից և համալրված է իսրայելական Tomer ընկերության հրթիռային շարժիչներով։
Գործարքի մեջ մնում են «Դավթի Պարսատիկ» (David’s Sling) հակահրթիռային պաշտպանության համակարգերն ու SPYDER զենիթահրթիռային համալիրը, որը նույնպես մշակվել է Rafael-ի կողմից։
Այս համակարգերը նախատեսված են անօդաչու թռչող սարքերի, ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների և ծովային թիրախների դեմ միջին հեռահարության պաշտպանություն կազմակերպելու համար։
«Աքիլլեսի վահան» ծրագիրը դարձավ Հունաստանի կողմից Իսրայելից իրականացված ամենախոշոր գնումը։ Մինչ այդ (2025թ.) երկու երկրների միջև խոշոր պայմանագիրը համարվում էր Elbit Systems ընկերության արտադրած PULS հրթիռա-հրետանային համակարգերի վաճառքը՝ 760 միլիոն եվրո արժողությամբ։
Նշենք, որ 2023թ. 1,2 միլիարդ եվրոյի արժեքով Barak MX համակարգեր էր ձեռք բերել նաև Ադրբեջանը, իսկ Ֆինլանդիան՝ «Դավթի պարսատիկ» համակարգը՝ մոտ 300 միլիոն եվրոյով։ 2026թ. հունիսին Rafael ընկերությունը մոտ 2 միլիարդ եվրոյի պայմանագիր էր կնքել նաև Ռումինիային SPYDER համակարգեր մատակարարելու համար։
Հունաստանի հետ կնքված նոր գործարքն ամրապնդում է Իսրայելի դիրքերը՝ որպես ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջատար մատակարարներից մեկը, և ապահովում է երկարաժամկետ պատվերների մեծ պորտֆել։
Բացի այդ, Հունաստանի և Կիպրոսի ինտնսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: