Արյունատվության կամավոր նախաձեռնությանը ևս երկու բժշկական կենտրոն է միացել. ԱՆ
Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին և բուժաշխատողներին կոչ է անում միանալ ակցիային. «Դարձի՛ր դոնոր, փրկի՛ր կյանքեր»։

Արյան կամավոր և անհատույց դոնորության գաղափարը շարունակում է միավորել հանրապետության բուժհաստատություններին՝ ձևավորելով փոխադարձ աջակցության և մարդասիրության շղթա։ Արյունատվության նախաձեռնությանը ևս երկու բժշկական կենտրոն է միացել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Մարտունու բժշկական կենտրոնը էստաֆետը ստացել է Քաջարանի բժշկական կենտրոնից և փոխանցել ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնին։ Յուրաքանչյուր նոր միացած բուժհաստատություն ևս մեկ կարևոր քայլ է դեպի կամավոր և անհատույց արյունատվության մշակույթի ամրապնդում և անվտանգ արյան պաշարների ապահովում», — նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին և բուժաշխատողներին կոչ է անում միանալ ակցիային. «Դարձի՛ր դոնոր, փրկի՛ր կյանքեր»։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։