Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
4 մայիսի 2026 • 10:36

Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը. Արտակ Զաքարյան

Այս ամենն այսքան զավեշտալի չէր լինի, եթե այդ պայմանական «գյուղի և գյուղացիների» կորուստների ու դժբախտությունների մի զգալի մասի համար իրենց լուման չունենային նաև այդ «հարսանքավորները»:

Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը. Արտակ Զաքարյան

Երեկ և այսօր Հայաստանի ներսում տիրող տրամադրությունները նմանվել են հեռավոր մի գյուղի, որի որոշ բնակիչներ ուրախացել են, որ «քաղաքից լիքը մարդ» է եկել իրենց գյուղի հետ կապ չունեցող ինչ-որ մի «հարսանիքի» մասնակցելու, սոցցանցի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Ընդ որում՝ այդ «հարսանիքը» հյուրերին է պետք, ոչ թե «այդ գյուղի բնակիչներին»: Նրանք իրենց հեռահար ու կոնֆլիկտածին ծրագրերի համար են անցկացնում այդ միջոցառումը, որի հետևանքներից, մեծ հավանականությամբ, տուժելու են նաև «գյուղի բնակիչները»:

Այս ամենն այսքան զավեշտալի չէր լինի, եթե այդ պայմանական «գյուղի և գյուղացիների» կորուստների ու դժբախտությունների մի զգալի մասի համար իրենց լուման չունենային նաև այդ «հարսանքավորները»:

Հայ ժողովրդի պատմությունը տարբեր բարդություններ է ունեցել, ճակատագրի տարբեր հեգնանքներ են եղել, բայց որ պետք է ժամանակ առ ժամանակ ոգևորվենք մեր դժբախտությունների կուլիսային հեղինակներից, կամ դրանց վրա աչք փակողներից (հանուն նավթի ու գազի)՝ դա 21-րդ դարում մեզ չի սազում:

Հ.Գ.
Առաջին անգամ Հայաստանում անկացվում է միջոցառում, որի տուժողներից մեկը կարող է լինել նաև Հայաստանը: Ոմանք միամտաբար ասում են «իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»: Նրանց պետք է ասել՝ Արցախի հաղթանակով բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը: Ու գիտեին նաև, որ նախկին Հայաստանը չէր համաձայնվում զոհի կերպարում լինել: Այսօրվա աշխարհի շատ երկրների ղեկավարներին զոհի կերպարներ են պետք, այնպիսին, ինչպիսին Ուկրաինան է, ինչպիսին Արցախն էր (Վրաստանը չհամաձայնվեց զոհի կերպարին, կեցցե՛ն): Հիմա այդ կերպարում Եվրոպան շարունակում է տեսնել Հայաստանին, որովհետև այսօրվա Հայաստանի ղեկավարները վերջին 7 տարիներին մեր երկրի շահերը զոհաբերողի դերում են իրենց դրսևորել»,-նշել է նա։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։