Արցախի դրոշի, Արարատ սարի դեմ կռիվ տվող անփառունակներին պատմությունն է մաքրելու և տանելու
Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և բնականաբար, այս դեպքում էլ բացառություն չի լինելու։

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը, քողարկելը կամ խմբագրելը պարզապես անհնար է, սոցցանցի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Արցախի դրոշի, Արարատ սարի և գաղափարի դեմ կռիվ տվող անփառունակներին նույն պատմությունն է մաքրելու ու տանելու։
«Դրանց չի օգնելու ո՛չ փողը, ո՛չ պաշտոնը, ոչ էլ մարդկային խիղճը։
Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և բնականաբար, այս դեպքում էլ բացառություն չի լինելու։
Դուք շարունակեք ինքնաբացահայտվել՝ ձեր ողջ էությամբ․ մարդիկ պետք է լավ ճանաչեն հակահերոսներին և թշնամու հետ դաշնակցողներին։
Փառք հայրենիքի ազատության և անկախության համար պայքարի ելածներին, հավերժ փառք այդ ճանապարհին նահատակված մեր հերոսներին», - գրել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։