Արցախի Աստղաշեն գյուղում վերացվել են հիշատակի երկու հուշարձաններ
Արբանյակային տվյալների համաձայն՝ 2024–2025 թվականներին Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Աստղաշեն գյուղի երկու հուշարձանները՝ նվիրված Արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմի զոհերին։

Արբանյակային լուսանկարների վերլուծության համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Արցախի Աստղաշեն գյուղում տեղադրված՝ Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այս մասին հայտնում է Artsakh Monuments–ը ։
Հուշարձանը կանգնեցվել էր 2012 թվականին։
Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին նվիրված հուշարձանը, որը կառուցվել էր 1970-ական թվականներին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։