Արտաշատում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգման արդյունքում կասեցվել է Արտաշատում գործող մսամթերքի արտադրամասի գործունեությունը՝ հայտնաբերված մի շարք սանիտարահիգիենիկ և տեխնիկական խախտումների պատճառով։ Սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է Արտաշատում գործող անհատ ձեռնարկատեր Գևորգ Աղազարյանին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը, հայտնում է ՀՀ ՍԱՏՄ–ն։
Պարզվել է, որ արտադրամասում խախտվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգի պահանջները՝ ներառյալ արտադրական հոսքերի բաժանման բացակայությունը, պահպանման ոչ պատշաճ պայմանները, սարքավորումների և տարածքների մաշվածությունը, ինչպես նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարանի բացակայությունը։
Տեսչական մարմնի որոշմամբ արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։