Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
25 մայիսի 2026 • 09:33

Արտամետի՝ Գուրգեն Մարգարյանի անվան ավագ դպրոցի փակման մասին համացանցում տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Արտամետի վարչական ղեկավար Գոռ Ղազարյանը հայտնել է, որ Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան ավագ դպրոցը չի փակվելու և շարունակելու է գործել։ Նրա խոսքով՝ բնակիչներին պաշտոնապես տեղեկացվել է, որ միավորում կամ փակման գործընթաց չի նախատեսվում։

Արտամետի՝ Գուրգեն Մարգարյանի անվան ավագ դպրոցի փակման մասին համացանցում տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Արտամետի վարչական ղեկավար Գոռ Ղազարյանը վստահեցրել է, որ Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան ավագ դպրոցը չի փակվելու և շարունակելու է գործել, այս մասին հայտնում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ համայնքում տեսել էին ԿԳՄՍ նախարարության կողմից միավորման ենթակա դպրոցների ցանկը, որտեղ ընդգրկված էր նաև Արտամետի ավագ դպրոցը։ Դրանից հետո բնակիչները դիմել են տարբեր կառույցների, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմ։

«Մոտ մեկ ամիս առաջ պաշտոնական պատասխան ենք ստացել, որ դպրոցը չի փակվելու և միավորում չի լինելու»,- նշել է Ղազարյանը։

Նա հավելել է, որ գյուղում այժմ կա 35 աշակերտ, որոնցից երկուսը հաճախում են նախակրթարան։ Նախատեսվում էր դպրոցը միավորել Վանանդ գյուղի դպրոցի հետ, որտեղ նոր շենք է կառուցվում, և արտամետցի երեխաները պետք է այնտեղ հաճախեին։

Գոռ Ղազարյանի խոսքով՝ դպրոցի անվանափոխության հարց ընդհանրապես չի քննարկվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, թե «ՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը»։

 
 





Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։