Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդն «Արտ Լանչ»-ից հոսանքահարված տեղափոխվել է հիվանդանոց
Ըստ լուրերի՝՝ Ս. Կ.-ն հոսանքահարվել է էլեկտրական ջեռոցից։

Մայիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու՝ Խորենացի փողոցի 15 հասցեում գործող «Էլիտ Պլազա»-ից, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Տեղում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ս. Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Էլիտ Պլազա»-ում գործող «Արտ Լանչ»-ի խոհանոցում հոսանքահարվելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։
Ըստ լուրերի՝՝ Ս. Կ.-ն հոսանքահարվել է էլեկտրական ջեռոցից։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։