Արթուր Օսիպյանի առողջական վիճակը հացադուլի ֆոնին վատթարացել է. Փաստաբան
Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հացադուլի 13-րդ օրն է․ փաստաբանը հայտնում է առողջական վիճակի վատթարացման մասին:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Օսիպյանը, որն արդեն 13-րդ օրն է շարունակում է հացադուլը, գտնվում է խիստ հյուծված վիճակում ասել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հայտնում է Sputnik Արմենիան:
Փաստաբանի խոսքով՝ գործն այս պահին գտնվում է վերաքննիչ դատարանում։ Պաշտպանական կողմը բողոքարկել է կալանքի որոշումը, ինչպես նաև ներկայացրել է հատուկ վերանայման բողոք։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է մայիսի 18-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո։
Մինչ այդ նա սոցիալական ցանցում հրապարակում էր արել՝ գրելով. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան