Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. Գալյան
Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Արթուր Օսիպյանի պահման պայմաններին:

Մեր ՔԿՀ-ների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Արթուր Օսիպյանի պահման պայմաններին:
«Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին: Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը կենտրոնական մասից՝ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը մասնավորապես: Նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որ, իր կարծիքով՝ առկա են, և որոնք իրենց բնույթով, իր կարծիքով, հանցավոր են, և այդ կապը իրավասու մարմինների, մասնավորապես, քննչական մարմինների հետ ապահովվել է մեր կողմից:
Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը պատշաճ ապահովվի, նրան տրամադրվում է իրեն հասանելի զբոսանքը, և ամեն ինչ արվում է՝ տեսակցությունները հարազատների հետ, և ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, դա չի կարող լինել»,- ասել է նախարարը:
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։