Արսեն Թորոսյանն ընդունել է J-PAL հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրենին
Ձեռք է բերվել համատեղ նախաձեռնությունների իրականացման պայմանավորվածություն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող Abdul Latif Jameel Poverty Action Lab (J-PAL) հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից:
Քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության, այդ թվում՝ հետազոտությունների, կրթական և վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթությունները՝ անդրադառնալով սոցիալական ծառայությունների թվայնացման, զբաղվածության ապահովման և աշխատանք փնտրող անձանց մասնագիտական հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Կիլիան Նոլանը ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով քաղաքականությունների մշակման և գնահատման գործընթացում փորձարարական մեթոդների կիրառման դերը․ այս համատեքստում ընդգծվել է նաև կարողությունների զարգացման և վերապատրաստման ծրագրերի իրականացման կարևորությունը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։