Արմեն Գրիգորյանը շուտով գիրք կներկայացնի "Մերժիր Սերժին" նախաձեռնության ձևավորման և փողոցային պայքարի մասին
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել այն գրքի ավարտի մասին, որը ներկայացնում է «Մերժիր Սերժին» շարժման ձևավորումը, փողոցային պայքարը և անձնական ապրումները՝ ընդգծելով, որ այն ընդհանուր պատմություն է բոլորի համար։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան հարթակում գրառում է կատարել, այն մասին որ հեղափոխության իր փորձառությունը, նա իր խոստացածի պես ամփոփել է գրքի տեսքով և այն շուտով կներկայացնի հանրությանը։
Արմեն Գրիգորյանը հիշեցնում է, որ ինչպես նախկինում էր նշել՝ այդ օրերի մասին յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, և յուրաքանչյուր այդ պատմությունը, լինելով մեկ մարդու անձնական փորձառություն, իրականում բոլորինն է։
«Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ հեղափոխության մասին իմ հայացքով ներկայացված այս պատմության մեջ յուրաքանչյուրն այդ օրերին կգտնի իրեն», – նշում է Գրիգորյանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնում ընթերցողներին համբերության համար՝ հավելելով, որ գրքի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն շատ շուտով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։