Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 5-ին։ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել ընդհանուր առմամբ 7 նախկին պաշտոնյաների նկատմամբ։

ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 1 ամսով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը մասնակիորեն բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Կատարված վարույթային գործողությունների շատ քիչ մասն է առնչվել Արմեն Աշոտյանին: Դատական ակտը ստանալուց հետո այն անպայման կբողոքարկենք Վերաքննիչ դատարանում: Ամեն անգամ որոշակի հույսեր ունենում ենք, քանի որ գործը բացարձակ հիմնազուրկ է: Մեկ ամսով կալանավորեցին, երևի քննչական մարմնի ակնկալիքն այն է, որ պետք է շատ ավելի արագ ու ջանասիրաբար գործի»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ որոշման պաշտոնական տեքստը դեռ չեն ստացել:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 5-ին։ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել ընդհանուր առմամբ 7 նախկին պաշտոնյաների նկատմամբ։
Ըստ իրավապահ մարմնի՝ վարույթը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը, որի արդյունքում կիրառվել է կոռուպցիոն սխեմա։ Ըստ մեղադրանքի՝ Աշոտյանը, այլ անձանց հետ հանցակցությամբ, օժանդակել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, ձեռք բերել օտարման ոչ ենթակա պետական գույք։
Խոսքը Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքում գտնվող, շուրջ 208.9 միլիոն դրամ արժողությամբ և 451.1 քմ մակերեսով անշարժ գույքի ու դրան կից հողամասի մասին է, որը, ըստ ՔԿ հաղորդագրության, ոչ ուսումնական նպատակներով օգտագործվելու համար փոխանցվել է Խաչատրյանների սեփականությանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։