Արմավիրի քրեական ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Արմավիրի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի 65-ամյա բնակիչը իրացման նպատակով պահում է կանեփից պատրաստված թմրանյութ։

ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում, որտեղ Արմավիրի քրեական ոստիկանների վերջին բացահայտումներից երկուսը ներկայացնում է միասնական տեսաշարով:
Արմավիրի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի 65-ամյա բնակիչը իրացման նպատակով պահում է կանեփից պատրաստված թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց, ձեռք բերվեցին փաստական տվյալներ, նախաձեռնվեց քրեական վարույթ։
Մարտի 16-ին, դատարանի որոշմամբ, նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներով ապակյա տարաներ և թղթե փաթեթներ՝ ընդհանուր 270 գ քաշով։ Բացի այդ, հայտնաբերվեցին կանեփի սերմեր, կաթուցիչներ և նռնակ։ Տանտերը հայտնեց, որ նռնակը գտել է, իսկ թմրանյութն ինքն է պատրաստել անձնական օգտագործման համար։
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։