Արմավիրի քրեական ոստիկանները ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին հայտնաբերել են
Դիլիջանի բնակիչ 23-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը ապրիլի 21-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իր ոսկյա զարդերի խանութից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա և կախազարդ՝ պատճառելով 2 միլիոն 900 հազար դրամի նյութական վնաս, հայտնում են ոստիկանությունից, հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
«Արմավիրի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Դիլիջան քաղաքի 23-ամյա բնակիչը։ Ապրիլի 27-ին նա Արմավիրի մարզի Այգեվան գյուղում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը և հայտնել, որ նույն օրը Վանաձորում վաճառել է ոսկյա զարդերը։
Դիլիջանի բնակիչ 23-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։
Կատարվում է նախաքննություն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։