«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի (դրոն) միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել
«Արմավիր» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, որի միջոցով ներմուծված փաթեթում եղել է երկու բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ իրականացվում են համապատասխան միջոցառումներ։

Հունիսի 17-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարածքում դիտաշտարակում ծառայություն իրականացնող աշխատակիցը նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն), այս մասին հայտնում է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը։
Անմիջապես իրականացված զննության ընթացքում հայտնաբերվել է դրոնը՝ ձկնորսական լարով կախված արգելագոտու հիմնական պատից։ Լարի հետքով շարունակված զննության արդյունքում հիմնարկի զբոսահրապարակի տանիքից հայտնաբերվել է սև կպչուն ժապավենով փաթեթավորված մեկ փաթեթ, որի մեջ եղել է երկու բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։