Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
25 մայիսի 2026 • 12:23

Արման Թաթոյանը վստահություն  է հայտնել, որ իրենք 2026-ի ընտրություններում հաղթահարելու են անցողիկ շեմը

«Այս ընտրությունները մեր պետության ճակատագրի մասին են»։

Արման Թաթոյանը վստահություն  է հայտնել, որ  իրենք 2026-ի ընտրություններում հաղթահարելու են անցողիկ շեմը

Lրագրողների հետ ճեպազրույցում Արման Թաթոյանը վստահութուն  է հայտնել,  որ իրենք 2026-ի ընտրություններում հաղթահարելու են անցողիկ շեմը։

«Այս ընտրությունները մեր պետության ճակատագրի մասին են և քվեախցիկում ամբողջ իշխանությունն այդ պահին քաղաքացու ձեռքում է։ Մենք պետք է ընտրենք հանուն հույսի ու հավատի, մեր երկրի ապագայի, և մենք ինքներս որոշենք մեր ճակատագիրը՝ առանց վախերի»,-ասել է նա։

Արման Թաթոյանն ասել է, որ ինքը պատկերացնում է, թե ինչպես են պետությունները ձախողվում և ինչպես պետք է դա կանգնեցնել։

«Ես մատս ինչին դրել եմ, հաջողել եմ։ Ինձ ոչ մի այլ բան չի հետաքրքրում, քան իմ քաղաքացու ապահովությունը, վստահությունը, երիտասարդի համար ապահով ապագա ունենալը։ Ես եղել եմ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանել եմ մեր քաղաքացիների շահերը և հիմա հանձնառու եմ լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը։ Հայաստանում չկա հարց, որը մենք չկարողանանք լուծել»,-ասել է Թաթոյանը։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։