Արման Թաթոյան․ Հայաստանը պետք է ունենա արհեստական բանականության՝ AI գործարան (Տեսանյութ)
Թաթոյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են մարդկանց վախեցնել՝ ներկայացնելով, թե եթե իրենք չվերընտրվեն, ապա նման ծրագրեր չեն իրականացվի։

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է՝ Հայաստանը պետք է դառնա արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների զարգացման տարածաշրջանային կենտրոն։
Թաթոյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են մարդկանց վախեցնել՝ ներկայացնելով, թե եթե իրենք չվերընտրվեն, ապա նման ծրագրեր չեն իրականացվի։
«Ես երաշխավորված ասում եմ, որ իմ վարչապետության ժամանակ այս հարցերը լինելու են պետական քաղաքականության առաջնային ուղղություններից։ Մենք պահպանելու ենք բոլոր միջազգային պարտավորությունները, զարգացնելու և խորացնելու ենք հարաբերությունները Միացյալ Նահանգների և մյուս գործընկեր երկրների հետ»,- նշել է Արման Թաթոյանը։
Նա ընդգծել է, որ արհեստական բանականության զարգացումը պետք է դառնա Հայաստանի կրթական և տնտեսական ռազմավարության կարևոր բաղադրիչը։
«Մենք կրթական ծրագրերի փոփոխություններ ենք իրականացնելու համալսարաններում, քոլեջներում և դպրոցներում։ Մեր երիտասարդների և երեխաների կրթության մեջ ներդնելու ենք ժամանակակից տեխնոլոգիաներ ու AI համակարգեր։ Դրանք կիրառվելու են նաև ճանապարհային երթևեկության կառավարման, անվտանգության, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։