Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը գրանցել է զգալի աճ
Ցուցանիշների համաձայն՝ հիմնադրամի ծախսերի գերակշիռ մասն ուղղված է եղել թանկարժեք վիրահատությունների իրականացման կամ ոչ այնքան թանկարժեք, բայց անհրաժեշտ վիրահատությունների իրականացմանը։

Հայաստանում Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի առաջին կիսամյակում զգալի աճ է գրանցել՝ հասնելով շուրջ 1,8 միլիոնի։ Ամփոփելով հիմնադրամի գործունեության առաջին կիսամյակի արդյունքները՝ այս մասին ասուլիսի ընթացքում ասել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանը։
Խարազյանի տեղեկացմամբ՝Առողջության համընդհանուր ապահովագրության ուժի մեջ մտնելուց ի վեր՝ 2026 թվականի հունվարի 1-ից, ապահովագրված քաղաքացիների ընդհանուր քանակն ավելացել է շուրջ 14 տոկոսով։
«Եթե մենք տարեսկզբին խոսում էինք 2026 թվականին շուրջ 1,6 միլիոն շահառու ունենալու մասին, ապա արդեն հունիսի տվյալների համաձայն՝ շահառուների թիվը կազմում է շուրջ 1,8 միլիոն, և այս թվի մեջ տեսակարար կշիռ են կազմում վարձու աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը։ Այսինքն՝ այս աճը հիմնականում պայմանավորված է 200 հազար և բարձր աշխատավարձ ստացող մեր շահառուների թվաքանակի աճով»,-ասել է Խարազյանը։
Նրա գնահատմամբ այս ցուցանիշների աճը նաև պայմանավորված է երկրի տնտեսական աճով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և առողջապահության համակարգի կարևորության մեծացմամբ։
Սամվել Խարազյանը նաև նշել է, որ այդ շուրջ 1,8 միլիոն շահառուներից 762 հազար 404-ն օգտվել է համակարգի այս կամ այն ծառայությունից։ Իսկ միայն դեղեր ստացած շահառուների թիվը կազմում է 35 հազար 961 է։ Տարեսկզբից մինչ հիմա շահառուներին փոխհատուցվել է 102,4 միլիարդ դրամի ծառայություն և դեղորայք։ Ցուցանիշների համաձայն՝ հիմնադրամի ծախսերի գերակշիռ մասն ուղղված է եղել թանկարժեք վիրահատությունների իրականացման կամ ոչ այնքան թանկարժեք, բայց անհրաժեշտ վիրահատությունների իրականացմանը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։