Առկա է պատմական հնարավորություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում
Կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում կա որոշակի առաջընթաց:

«Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկման ժամանակ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ առկա է պատմական հնարավորություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ գործընթացը մեկնարկել է 2022 թվականի սկզբին՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ համատեղ, և այս ընթացքում արդեն որոշակի առաջընթաց է արձանագրվել։
Դրանցից թվարկեց այն, որ վերականգնվել են Երևան-Ստամբուլ թռիչքները: Այս տարվանից արդեն թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ իրականացնել Երևան, քննարկվում է դրանց ընդլայնումը: Նա նաև ընդգծեց, որ կողմերը բացել են օդային տարանցիկ փոխադրումների հնարավորություն։
Ռուբինյանը հիշեցրեց նաև, որ ստորագրվել է Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ համատեղ արձանագրություն։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։