Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու անհնար է դառնալ տարանցիկ երկիր․Ալիև
« Ադրբեջանը կառուցել է բազմակողմանի միջազգային համագործակցություն»։

Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու անհնար է դառնալ տարանցիկ երկիր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Շուշիում կայացած «ԶԼՄ-ների առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերականգնում» խորագրով մեդիա ֆորումի բացման արարողության ժամանակ։
Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները Ալիևը նշել է, որ Ադրբեջանին հաջողվել է բարելավել հարաբերությունները հարևան երկրների հետ։
«Միևնույն ժամանակ, մեզ հաջողվել է հաստատել լայն միջազգային համագործակցություն Եվրասիայում։ Մենք այն ձևավորել ենք Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ գծերով և առաջատար դիրք ենք գրավել այս գործընթացում։ Նույն ժամանակահատվածում իրականացվել են մեր էներգետիկ նախագծերը։ Ադրբեջանը կառուցել է բազմակողմանի միջազգային համագործակցություն», - ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։