Առաջիկայում սպասվում են ԱԺ արտահերթ ընտրություններ. Գագիկ Մինասյան
Կախված ընդիմության պահվածքից ՔՊ-ն իրավիճակը շտկելու երկու տարբերակ ունի։

Առաջիկայում սպասվում են ԱԺ արտահերթ ընտրություններ, սոցցանցի էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
«ԲՀԿ-ից գողացված ձայները վերականգնելուց հետո, ՔՊ-ն ԱԺ-ում ունենալու է ընդամենը 61 մանդատ։ Սա 2 մանդատով քիչ է սահմանադրական օրենքներում փոփոխություն ու կարևոր պաշտոններում նշանակում կատարելու համար և 9 մանդատով՝ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու համար։ Այսպիսի իրավիճակը ՔՊ-ի տերերի ու հետևաբար նաև ՔՊ-ի համար անընդունելի է։
Կախված ընդիմության պահվածքից ՔՊ-ն իրավիճակը շտկելու երկու տարբերակ ունի։
1․ Եթե ընդիմությունը վերցնում է մանդատները, ապա իրենով անել ընդիմության 2 հետո ևս 7 պատգամավոր, անհաջողության դեպքում գնալ ԱԺ-ի արտահերթ ընտրությունների։
2․ Եթե ընդիմությունը չի վերցնում է մանդատները՝ գնալ ԱԺ-ի արտահերթ ընտրությունների»,- գրել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։