Առաջիկա օրերին կվերսկսվի հեղուկ գազի ներմուծումն Իրանից, գները կիջնեն. Գևորգ Պապոյան
Նրա խոսքով՝ թեև Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարումները ներկայում իրականացվում են անխափան, այնտեղ գների աճ է արձանագրվել, ինչը նույնպես ազդեցություն է ունեցել հայկական շուկայի վրա։

Իրանից հեղուկ գազի ներմուծման հետ կապված խնդիրը լուծվել է, և առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի նաև իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը։ Այս մասին Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ թեև Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարումները ներկայում իրականացվում են անխափան, այնտեղ գների աճ է արձանագրվել, ինչը նույնպես ազդեցություն է ունեցել հայկական շուկայի վրա։
«Ռուսաստանի Դաշնությունում գներն աճել են, որը այստեղ իր ազդեցությունն է ունեցել: Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը, և այսօր դա արդեն ապահովված է, Հայաստանում կա հեղուկ գազ՝ բոլոր տեղերում: Հուսով եմ, որ իրանական գործոնն իր ազդեցությունը կունենա և գները կիջնեն»,- ասել է Պապոյանը։
Նախարարն այս փուլում հեղուկ գազի շուկայում վերադարձը հին գներին պակաս իրատեսական է համարում:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսերից հեղուկ գազի գները սկսեցին բարձրանալ՝ հասնելով 280-300 դրամի, որոշ գազալցակայաններում անգամ հեղուկ գազի դեֆիցիտ էր: Շուրջ 15 օր առաջ Պապոյանը հայտարարել էր, որ Հայաստան այնքան հեղուկ գազ կմտնի, որ գներն էականորեն կնվազեն:
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը