Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
21 ապրիլի 2026 • 10:53

Առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում. Նիկոլ Փաշինյան

Նա շեշտել է՝ պետք է կենտրոնանալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա։

Առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ խոսում է Անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին, ՔՊ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտել է՝ պետք է կենտրոնանալ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա։

«Մեր գաղափարախոսությունն այն է, որ մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի վրա, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ապահովելու վրա»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի համոզմամբ՝ Հայաստանում սպասվող առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում։

«Եթե «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը Հայաստանի ժողովրդի կողմից ընկալված չլիներ, ես այսօր վարչապետ չէի լինի, որովհետև ես 2024 թվականին, եթե չեմ սխալվում, ասել եմ, որ ես՝ որպես Հայաստանի վարչապետ, որոշում եմ կայացնում, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակում, իսկ եթե ժողովուրդը  համաձայն չէ այս որոշման հետ, ես կոչ եմ անում ժողովրդին դուրս գալ, հեղափոխություն անել և զրկել ինձ Հայաստանի վարչապետի պաշտոնից։ Առաջիկա ընտրություններում էլ այդ հնարավորությունը Հայաստանի քաղաքացիներն ունեն։ Բայց նաև Հայաստանի քաղաքացիները ունեն իրականացնելու այդ պատմաքաղաքական հեղափոխությունը, երբ մենք կենտրոնանում ենք մեր ինքնիշխան պետության շահերի վրա և գործում ենք բացառապես այդ շահերի, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, խաղաղության շահերի համար, և սա պատմական ընտրություն է, որովհետև  վերջին հարյուրամյակներում առաջին անգամ մենք ունենք հնարավորություն, որ ոչ թե մեր շահերը արտապատվիրակենք ուրիշներին, որպեսզի նրանք իրենց հերթին այդ շահերն օգտագործեն իրենց նպատակների համար՝ մեզ զոհաբերելով, մենք հնարավորություն ունենք կենտրոնանալ, առերեսվել մեր խնդիրներին, մեր միջավայրում ձեռք բերել պայմանավորվածություններ»,- ասել է Փաշինյանը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։