Առաջիկա 5-6 տարիների ընթացքում կլուծվեն Երևանի կոյուղատար համակարգի հիմնական խնդիրները
Կտարվեն լայնածավալ աշխատանքներ՝ հեղեղատար համակարգերի հիմնանորոգման համար:

Երևանի ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Երևանում գույքագրվել են կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները, և ներկայիս աշխատանքային տեմպերի պահպանման դեպքում մայրաքաղաքում կոյուղատար համակարգի հիմնական խնդիրները հնարավոր կլինի լուծել մոտ 5-6 տարվա ընթացքում։
Քաղաքապետն ասել է, որ ունենք մոտավորապես 93 կիլոմետր նոր կոյուղատար համակարգ կառուցելու կարիք ունենք, իսկ ավելի քան 73 կիլոմետր հատվածում անհրաժեշտ է հիմնանորոգում: Հավելել է նաև, որ ներկայիս տեմպը հաշվի առնելով մոտավորապես 5-6 տարում ամբողջապես հնարավոր կլինի լուծել խնդիրը։
«Եթե Կառավարության գործընկերների հետ բանակցությունների արդյունքում կարողանանք տեմպն ավելացնել, հնարավոր է՝ խնդիրն ավելի շուտ լուծվի»,- ասել է Ավինյանը։
Քաղաքապետը նշել է, որ հեղեղատար համակարգերի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են փոքր-ինչ ուշ, սակայն արդեն այս տարի նախատեսված են լայնածավալ աշխատանքներ ամենախնդրահարույց հատվածներում։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։