Հասարակություն
10 օգոստոսի 2026 • 11:36
Արգամ Աբրահամյանը չի ընդունում մեղքը ու անհիմն է համարում մեղադրանքը. փաստաբան
Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է։

Արտաշատի նախկին համայնքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և այն համարում է ծայրաստիճան անհիմն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Աբրահամյանը որևէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ։ «Այս փուլում որպես դիրքորոշում ընդունեք, որ Արգամ Աբրահամյանը իրեն մեղավոր չի ճանաչում. ինքը դիրքորոշում է հայտնել, որ այն աստիճան անհիմն մեղադրանք է, որ նույնիսկ դրա մասով մեկնաբանություն չի տալիս»,- նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ պաշտպանական թիմն ավելի ուշ հանդես կգա համապարփակ հայտարարությամբ։
Պատասխանելով հարցին, թե արդյոք գործընթացը կապ ունի Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործերի հետ (Արգամ Աբրահամյանը Ծառուկյանի փեսան է), փաստաբանը զերծ է մնացել մեկնաբանությունից՝ նշելով, որ Աբրահամյանն ինքը քաղաքական ենթատեքստի վերաբերյալ հայտարարություններ չի արել։
Հիշեցնենք, որ Արգամ Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նրան մեղադրանք է առաջադրվել 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում կատարված սպանությունը պատվիրելու համար։ Իրավապահների պնդմամբ՝ Աբրահամյանը կնոջը կասկածել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովվի հետ անձնական կապեր ունենալու և նրան խոշոր գումարներ փոխանցելու մեջ, ինչից ելնելով էլ՝ վրեժխնդրության շարժառիթով, իր անվտանգության աշխատակցի միջոցով կազմակերպել է նրա սպանությունը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։