Արևմուտքի անբարյացակամ քայլերը Հայաստանի շուրջ կարող են հանգեցնել լարվածության սրման․ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ
Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարել է ՀԱՊԿ մշտական խորհրդի ներկայիս նախագահ Վիկտոր Վասիլևը։

Արևմտյան երկրների կողմից Հայաստանի շուրջ ձեռնարկված անբարյացակամ ռազմական և քաղաքական քայլերը կարող են հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի հետագա սրման։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարել է ՀԱՊԿ մշտական խորհրդի ներկայիս նախագահ Վիկտոր Վասիլևը։
«Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը արժանի է հատուկ ուշադրության, այդ թվում՝ Հայաստանում կայացած ընտրությունների լույսի ներքո։ ԱՄՆ-ի ծրագրերը՝ ենթադրաբար ապահովել «Զանգեզուրի միջանցք»-ի անվտանգությունը, ԵՄ երկրների մտադրությունները՝ ներառել Հայաստանը իրենց ռազմական կառույցներում, ինչպես նաև այս տարածաշրջանում ձեռնարկված այլ անբարյացակամ քայլերը, ի վերջո, կհանգեցնեն հետագա սրման։ Մենք հետևում ենք իրավիճակին», - նշել է Վասիլևը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։