Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, երբ այլևս հետաքրքիր չհամարի այն՝ Ռուսաստանի դեմ որպես գործիք օգտագործելու հանգամանքը․Մեդվեդև
Մեդվեդևը կարծիք է հայտնել նաև, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը Հայաստանում կհանգեցնի խորը ներքին ճգնաժամի

Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, երբ այլևս հետաքրքիր չհամարի այն՝ Ռուսաստանի դեմ որպես գործիք օգտագործելու հանգամանքը։ ՌԻԱ Նովոստի-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Եվրամիությունը և Միացյալ Նահանգները բացարձակապես չեն հետաքրքրվում այս երկրի քաղաքացիների բարեկեցությամբ։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց համար հետաքրքիր լինել որպես Ռուսաստանի դեմ գործիք՝ արևմտյան թևերն անմիջապես կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, կարծես դրանք երբեք գոյություն չեն ունեցել», -հայտարարել է քաղաքական գործիչը։
Մեդվեդևը կարծիք է հայտնել նաև, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կհանգեցնի խորը ներքին ճգնաժամի Հայաստանում, «և գուցե նույնիսկ ավելի վատ»։
Հուլիսի 28-ին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (SVR) հայտարարեց, որ Եվրամիությունը պահանջում է, որ Հայաստանը նվազեցնի ռուսական բիզնեսի ներկայությունը հանրապետությունում և խզի մարդասիրական կապերը Մոսկվայի հետ։ Գործակալության տվյալներով՝ նման քայլերը երկրի ԵՄ-ին անդամակցելու պայմաններից մեկն են, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։