Արդյո՞ք Ֆրանսիայի նախագահի աջակցությունը Փաշինյանին օտարերկրյա միջամտություն չէ
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի.Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է ֆրանսիացի լրագրողի հարցին:
Լրագրողը հիշեցրել է, որ Մակրոնը խոսել է Հայաստանի ընտրություններում ռուսական միջամտության մասին ու հետաքրքրվել է՝ արդյո՞ք Ֆրանսիայի նախագահի աջակցությունը Փաշինյանին նույնպես օտարերկրյա միջամտություն չէ:
«Անհրաժեշտ է տարբերել օտարերկրյա միջամտությունները, որոնք փորձում են մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյանքը բաց երեսով ստանձնվող քաղաքական դիրքորոշումներից: Ես ստանձնում եմ այս աջակցությունը: Ես աջակցում եմ իմ այս գործընկերոջը, ում վստահում եմ ութ տարի շարունակ, ինչպես դա արել եմ՝ աջակցելով Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, ով դիմակայում էր ոչ եվրոպական այլընտրանքի: Ես լիովին ստանձնում եմ Եվրոպան պաշտպանելու այս որոշումը: Դա նույնը չէ, ինչ այդ ազդեցությունները, տեղեկատվության մանիպուլյացիաները լրատվամիջոցների միջոցով, կեղծ ինֆորմացիա տարածելու միջոցով իրավական պետությունը ապակայունացնելու փորձերը: Տարբերությունը սրանում է»,- ասել է Մակրոնը:
Փաշինյանին ուղված լրագրողի այն հարցին , թե մինչև ո՞ւր դուք կարող եք գնալ ԵՄ հետ մերձեցման առումով,
Փաշինյանն ասել է, որ այս հարցին ես պատասխանել եմ 2023թ-ին Եվրոպական խորհրդարանում իմ ելույթում. «Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: