Արդարադատության նախարարությունն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ՝ քննարկելով պետական հատվածի արդիականացման և թվայնացման ծրագրերի ընթացքն ու հետագա քայլերը։

Այսօր արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում, այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը։
Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են ծրագրի ընթացիկ փուլում արձանագրված արդյունքները՝ քննարկելով նախորդ այցից հետո իրականացված աշխատանքներն ու առաջիկա քայլերը։
Անդրադարձ է կատարվել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի արդիականացման գործընթացին, ինչպես նաև Ազգային արխիվի թվայնացման հայեցակարգի շրջանակում իրականացվող և նախատեսվող միջոցառումներին։
Օկսաննա Աբրահամյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն նպաստում է պետական կառավարման թվայնացման խորացմանն ու արդյունավետության բարձրացմանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։