Քաղաքականություն
3 հունիսի 2026 • 08:52
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակության հետ
Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությանը։ Քննարկվել են ընտրական օրենսգրքի բարեփոխումները, սահմանադրական գործընթացները և ընտրությունների հետ կապված մարտահրավերները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը, այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում կատարված վերջին բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանց նպատակն ընտրական գործընթացների թափանցիկության, վստահելիության և արդյունավետության բարձրացման ապահովումն է։
Գործընկերների խնդրանքով Աննա Կարապետյանը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը և հանրաքվեին վերաբերող մանրամասները:
Հանդիպման ժամանակ գործընկերները հետաքրքրվել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքով, ընտրություններին վերաբերելի մարտահրավերներով և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերով։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։