Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահի հետ
Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից մեկը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Բենբերիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել 2018 թվականից ի վեր IFES-ի հետ Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և վստահելի ընտրական գործընթացների զարգացմանը։
Զրույցի ընթացքում նշվել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ 2026 թվականի ընտրությունները դիտարկվում են որպես հնարավորություն՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և բարձրացնելու հանրային վստահությունը։
Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա ընտրական գործընթացներին՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և կարևորել երկարաժամկետ ու համակարգված համագործակցության շարունակականությունը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։