«Արարատցեմենտ»-ի շուրջ նոր բացահայտումներ․ դատախազությունը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
Դատախազությունը վիճարկում է «Արարատցեմենտ»-ին օտարված 74,1 հա հողատարածքների աճուրդները

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության մասնավորեցման գործընթացի ուսումնասիրությունների շրջանակում հայտնաբերվել են նոր խախտումներ։
Պետական շահերի պաշտպանության նպատակով իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, «Արարատցեմենտ» ընկերության աշխատակցի օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է մի շարք օրենսդրական պահանջներ։ Ըստ դատախազության՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին ձևական աճուրդների միջոցով «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանն են օտարվել համայնքին որպես արոտավայր փոխանցված 74,1 հեկտար մակերեսով հողամասեր։
Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելիս, հայտնաբերել է առերևույթ հանցանքի հատկանիշներ և 2026 թվականի մայիսի 27-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։
Նույն օրը Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատ համայնքի, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության և ընկերության աշխատակից Ա.Ա.-ի։ Հայցով պահանջվում է անվավեր ճանաչել 2009 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած աճուրդները և կիրառել դրանց անվավերության հետևանքները։
Դատախազությունից հայտնում են, որ շարունակվում են ուսումնասիրությունները՝ պարզելու «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը դեռևս 2026 թվականի մայիսի 5-ին դիմել էր ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով քննարկել ընկերությունում արձանագրված խախտումների հետևանքների վերացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։